-
15.12.2016|
17:02
ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հազար դրամների օրինագիծը, որով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից պարտադիր ամեն ամիս հազար դրամ գանձել՝ վիրավոր զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով:
-
15.12.2016|
11:17
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
-
15.12.2016|
09:32
«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դառնալ Սիրիայի դաշնակիցը։ Ասադն ընդգծել է, որ Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ հստակ հայտարարություններ է արել ահաբեկչության դեմ պայքարի մասին։
-
15.12.2016|
09:31
«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահություն է հայտնել, որ սիրիական զորքերը Պալմիրան վերստին կազատագրեն ահաբեկիչներից։
-
13.12.2016|
15:57
«Ես հասկանում եմ, որ նման նախաձեռնություն բերելով՝ որևէ մեկը չէր կարող ստանալ մեծ աջակցություն, որովհետև որևէ մեկն իրեն չի ուզում դիտարկել այս օրենքի շահառու՝ հասկանալի պատճառով: Որևէ մեկը չի ուզում պատկերացնել, որ այս օրենքը կարող է վերաբերել իրեն»:
-
13.12.2016|
12:10
Ռուսաստանը ԴԱԻՇ-ին հնարավորություն տվեց կրկին գրավել Պալմիրան, քանի որ կռվում էր միայն Հալեպում չափավոր ընդդիմության դեմ՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի շրջանակներում։
-
13.12.2016|
11:59
Վերջին շաբաթներին արաբական լրատվամիջոցները և Դամասկոսի պաշտոնական ներկայացուցիչները հաղորդում էին, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները և առաջին անգամ կիրառված «երկիր-երկիր» հրթիռները հարվածել են զենք տեղափոխող շարասյուներին, որ Իրանից սիրիական տարածքով զենք էին տեղափոխում «Հըզբոլլահի» համար:
-
11.12.2016|
20:14
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների թանկարժեք նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը:
-
11.12.2016|
11:15
Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակիցները նոր օդային գրոհներ են սկսել Հալեպում ապստամբների վերահսկողության տակ մնացած տարածքում, մինչ Ֆրանսիայում և Շվեյցարիայում բանակցություններ են վարվում Սիրիայի խոշորագույն քաղաքը փրկելու շուրջ:
-
10.12.2016|
15:30
Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: